Saturday, January 30, 2010

Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր. Հայաստանի հետ հարաբերությունների մեկ վայրկյան առաջ կարգավորումը բոլորի շահերից է բխում

News.am. 30-1-2010- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ուրֆայից ընտրված պատգամավոր Աբդուլքադիր Էմին Օնենը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների մեկ վայրկյան առաջ կարգավորումը բոլորի շահերից է բխում: Թուրքական Haberciniz կայքէջի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակիցը նշել է հետեւյալը. «Ասում ենք Հայկական հարց: Բայց չե որ նա ի վերջո մեր հարեւանն է, իսկ մենք միշտ այս խնդիրը հաշվի չենք առել եւ մի կողմ ենք դրել: Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների ստորագրումը ոչ բոլոր երկրների շահերից է բխում: Այդ թվում, դրա դեմ է Հայկական սփյուռքը: Բայց մենք պետք է հաղթահարենք այս հարցը»,-նշել է Էմին Օնենը եւ հիշեցրել, որ 2008-ի ամռանը Ռուսաստան-Վրաստան հակամարտությունից հետո Թուրքիան առաջարկեց Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմ ստեղծել: Այդ մտահղացմանը Վրաստանը, Հայաստանը, եւ Ռուսաստանը դրական են արձագանքել:

No comments: