Saturday, January 30, 2010

Դավոս. Թեհրանը նոր առաջարկներ է ներկայացրել

Aysor.am. 30-1-2010- Իրանը Դավոսում նոր առաջարկներ է ներկայացրել` միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտնում է ֆրանսիական մամուլը` հում անելով Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին: Նշված խնդրի շուրջ բանակցույուններն ընթացել են Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Բրազիլիայի արտգործնախարար Սելսու Ամորիմոյի հետ Մոթթաքիի հանդիպումներից հետո: «Առաջ են քաշվել Թեհրանում տեղակայված միջուկային ռեակտորի վառելիքի մատակարարման նոր գաղափարներ: Մենք հուսով ենք, որ նշված առաջարկություններն արդյունքի կհանգեցնեն»,- ասել է իրանական արտգործնախարարը: Նա նշել է, որ մինչ այդ «գոյություն է ունեցել որոշակի անորոշություն», թեև ներկայումս «միջուկային դոսյեի վրա աշխատանքները մտել են իրենց բնականոն հունը»:

No comments: