Saturday, January 30, 2010

Իսրայելը լրտեսնե՞ր ունի Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբում

Tert.am. 30-1-2010- Իսրայելն Անկարայում ունի լրտեսական ցանց, որն օգտագործում է Իրանի և Սիրիայի դեմ: Այս մասին հաղորդում է իրանական İRNA գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի` Անկարայում գտնվող Իսրայելի էլեկտրոնային հետախուզական ցանցը տեղակայված է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի շենքում: Նշվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի ղեկավարության միջև ծագած լարվածությունը` կարելի է եզրակացնել, որ հետախուզական այդ ցանցի բացահայտումը կարող է նոր ճգնաժամի պատճառ դառնալ Թել Ավիվի և Անկարայի միջև:

No comments: