Saturday, January 30, 2010

ԼՂՀ-ում միջազգային գիտաժողով է կայանալու «Ադրբեջանի պետական ահաբեկչությունն ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը» թեմայով

News.am. 30-1-2010- Լեռնային Ղարաբաղում կայանալու է միջազգային գիտագործնական համաժողով՝ «Ադրբեջանի պետական ահաբեկչությունն ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը» թեմայով, որ նվիրված է Շուշիում 1920 թվականի մարտի 23-ի ջարդերի 90-ամյակին եւ Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակին: Գիտաժողովի կազմակերպիչներն են ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Արցախի պետական համալսարանը, «Կաճառ» կենտրոնը եւ Շուշիի պատմական թանգարանը: Գիտաժողովի նպատակն է՝ վեր հանել եւ գիտականորեն հիմնավորել անցյալի սխալները, ահաբեկչության կանխարգելման ուղիներ առաջարկել, քաղաքական գնահատական տալ ջարդերին, ահաբեկչությանը եւ էթնիկ զտումներին, որ իրականացվել են Ադրբեջանում 20-րդ դարում՝ Գանձակում, Լեռնային Ղարաբաղում եւ Կովկասի մյուս հատվածներում: Գիտաժողովն անցկացվելու է հայերենով, իսկ տեքստերը թարգմանվելու են ռուսերեն եւ անգլերեն:

No comments: