Thursday, January 7, 2010

Բուլղարական հեռուստաեթերից հանվելու է թուրքերեն լրատվական ծրագիրը

Panorama.am. 6-1-2010- Բուլղարիայում շարունակվում են այդ երկրի ազգային հեռուստատեսության (BNT) եթերով ամեն օր հեռարձակվող 10 րոպեանոց թուրքերեն լրատվական ծրագիրը փակելու քննարկումները: Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ` ազգայնական հայացքներով հռչակված «Ataka» կուսակցության ղեկավար Վոլեն Սիդերովը մասնավոր հեռուստաընկերություններից մեկի` «Nova»-ի առավոտյան ծրագրին հյուրընկավելու ժամանակ հայտարարել է, որ թուրքերեն այդ լրատվականը եթերից վտարելու գործընթացը շարունակվում է: «Հանրաքվե լինի, թե` ոչ, թուրքերեն լրատվական ծրագիրը եթերից հանվելու է: Դրան այլընտրանք չկա»,- ասել է Վոլեն Սիդերովը: Տեղեկացվում է, որ վերջինիս գլխավորած կուսակցությունը երկար ժամանակ է, ինչ պայքարում է 2000 թվականից բուլղարական եթերով հեռարձակվող թուրքերեն ծրագիրը փակելու համար: Ի դեպ` Սիդերովի կուսակցությունն արդեն ստացել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի աջակցությունը` թուրքերեն այդ ծրագիրը փակելու համար հանրաքվե անցկացնելու մասին առաջարկը խորհրդարանին ներկայացնելու հարցում:

No comments: