Thursday, January 7, 2010

Ֆրանսիայում կձեւավորվի ցեղասպանության գծով դատարան

/PanARMENIAN.Net/ 07.01.2010 - Բոլոր նրանք, ով ժխտում են ցեղասպանությունը եւ մարդկության դեմ կատարած հանցագործությունները, պետք է պատժվեն: Այդ մասին հայտարարել են Ֆրանսիայի արտգործնախարարն ու արդարադատության նախարարը: Ինչպես գրում է ֆրանսիական Le Monde-ը, Բերնար Քուշներն ու Միշել Ալիո-Մարին հայտարարել են,որ Ֆրանսիան, որը հիմնված է մարդու իրավունքնեի սկզբունքների վրա, երբեք ապաստան չի դառնա ցեղասպանություն կատարածների համար: Նախարարները նշել են նաեւ, որ համապատասխան օրինագիծը կուղղվի երկրի խորհրդարան: Հոդվածում նշվում է նաեւ, որ Ֆրանսիայում կձեւավորվի հատուկ դատարան, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության ժխտման մասին գործերի քննարկմամբ:

No comments: