Saturday, January 30, 2010

Իրանի նկատմամբ պատժամիջոցները պատրաստ են

Report.am. 30-1-2010- Ֆրանսիան և ԱՄՆ-ը մշակել են Իրանի դեմ պատժամիջոցների ընդհանուր դիրքորոշումը և պատրաստվում են այն ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշները ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո: «Մենք հետագա գործողությունների շուրջ հստակ համաձայնության ենք հասել: Մենք պետք է գործենք երկու ուղղությամբ` մշտական երկխոսություն և աշխատանք պատժամիջոցների շուրջ: Կարծում եմ` մենք «վեցյակի» հետ արել ենք ամեն հնարավորը»,- ասել է Քուշները: Իրանի միջուկային ծրագրի քննարկման «վեցյակ» երկրների մեջ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան: Քուշների խոսքով, Ֆրանսիան և ԱՄՆ-ը գոհ են նաև ռուս գործընկերների պատժամիջոցների առաջարկից և շարունակում են քննարկել այն Չինաստանի հետ: Միևնույն ժամանակ Հիլարի Քլինթոնը զգուշացրել է Չինաստանի իշխանություներին դիվանգիտական հարաբերությունների խզման մասին, եթե Չինաստանը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագիրը չպաշտպանի:

No comments: