Saturday, January 30, 2010

Դավութօղլուն բացատրել է Քլինթոնի սառնության պատճառը

Tert.am. 30-1-2010- Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն երեկ լրագրղներին ասել է, որ Լոնդոնում թուրքական և ամերիկյան կողմերը կետ առ կետ քննարկել են Հայաստանի ՍԴ որոշումը: Իսկ Թուրքիայի` այդ որոշման առնչությամբ մտահոգությունների հետ կապված ամերիկյան կողմի անտարբերությունը Դավութօղլուն բացատրել է հետևյալ կերպ. «Նրանց համար կարևորը գործընթացը շարունակելն է, բայց մենք կարևորում ենք դրա առողջ շարունակությունը: Կարող են լինել տարակարծություններ: Սակայն կարծում եմ, որ հիմա ավելի լավ են հասկացել»: Դավութօղլուն անդրադարձել է նաև պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դադարեցնելու հնարավորությանը։ «Եթե մենք համոզվենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի ընթանում ճիշտ ուղղությամբ, այլևս այն շարունակելու հնարավորություն չի լինի»,– թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը` ավելացնելով, որ պաշտոնական Անկարան չի փոխի իր դիրքորոշումը` Հայաստանի Սահմանադրական դատարանի` Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման առնչությամբ։

No comments: