Sunday, January 3, 2010

Իրանն Օբամայի վերջնագրին պատասխանել է վերջնագրով

Tert.am. 3-1-2009- Իրանն ինքը կսկսի միջուկային վառելիք արտադրել, եթե «վեցյակը» չընդունի Թեհրանի պայմանները մինչև հունվարի վերջը: Արևմուտքին այսպիսի վերջնագիր է ներկայացրել Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին: Նրա խոսքով՝ արևմտյան երկրները մեկ ամիս ունեն միջուկային վառելիքի ձեռքբերման կամ ցածրհարստացված ուրանի փոխանակման՝ Իրանի առաջարկած պայմաններին համաձայնելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Նշենք, որ հունվարի երկուսին լրացավ վերջնաժամկետը, որն ԱՄՆ-ն էր ներկայացրել Իրանին: Մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իրանը պետք է արձագանքի իր միջուկային ծրագրի շուրջ վեցյակի վերջին նախաձեռնությանը մինչև հունվարի երկուսը: Վերջնաժամկետի լրանալու օրը Թեհրանն ԱՄՆ-ին, փաստորեն, պատասխանեց իր վերջնագրով:

No comments: