Saturday, January 30, 2010

Բաքու-Թբիլիսի-Կարս երթկաթուղու ծրագրի բյուջեն հաստատվել է

Report.am.30-1-2010- Թբիլիսիում համակարգող խորհրդի 8-րդ նիստի ժամանակ հաստատվել է երկաթուղային հաղորդակցության Բաքու-Թբիլիսի -Կարս երթուղու ծրագրի բյուջեն: Ինչպես նիստի վերջում հաղորդել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարար Զիյա Մամեդովը, բյուջեն կկազմի 100 միլիոն դոլար: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշման համաձայն, նավթային հիմնադրամը ծրագրի շինարրությունն իրականացնելու համար 80 միլիոն ադրբեջանական մանատ կհատկացնի(շուրջ 100 միլիոն դոլար) », -նշել է նախարարը: Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլար կհատկացնի այդ ծրագրին, և եթե ներկա բյուջեի համար լրացուցիչ գումար պահանջվի, ապա Ադրբեջանը պատրաստ է այդ հարցը ևս քննարկել:

No comments: