Saturday, January 30, 2010

Էրդողանը Բուլղարիային հորդորում է Nabucco-ի հարցով շտապեցնել եվրոպական կառույցներին

News.am. 30-1-2010- Բուլղարիան, որպես Եվրամիության անդամ, պետք է շտապեցնի եվրոպական կառույցներում առավել ակտիվ լինել Nabucco նախագծի իրականացման հարցում: Այդ մասին, ինչպես հայտնում է Hurriyet թերթը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր բուլղարացի գործըներոջ՝ Բոյկո Բորիսովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Բուլղարիան եւ Թուրքիան այն երկրներն են, որ շարունակում են հավատարիմ մնալ այդ նախագծի իրականացմանը»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը նշել է նաեւ, որ երկու երկրների իշխանությունները լավ գիտակցում են Nabucco նախագծի կարեւորությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: «Պետք է արագացնել այդ կարեւոր նախագծի իրականացումը, եւ Բուլղարիան, որպես Եվրամիության անդամ, եվրոպական կառույցներին պետք է շտապեցնի՝ ավելի ակտիվ լինել: Այդ մասին ես անձամբ խնդրել եմ պարոն Բորիսովին, որը խոստացել է ավելի ակտիվ լինել այդ հարցում»,- նշել է Էրդողանը: Հիշեցնենք, որ Bloomberg-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Nabucco գազամուղի իրականացման հարցում բազում խնդիրներ կան, որոնք տեւական ժամանակ պատասխան չեն ստանում, իսկ որոշ երկրներ միանում «Հարավային հոսք»-ին եւ դրանով «անորոշություն» ստեղծում:

No comments: