
Tert.am. 27-1-2010- Թուրքիայի ցանկությունը` սկսել իրավաբանական խորհրդակցություն ՀՀ ՍԴ որոշման առնչությամբ, վկայում է այն մասին, որ Թուրքիան արհեստականորեն ցանկանում է ձգձգել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
«Թուրքիան շարունակում է արհեստականորեն ձգձգել գործընթացը, ինչն այլևս որևէ արդարացում չի ունենա միջազգային հանրության մոտ։ Թուրքիայի այդ պահվածքը արդարացում չի ունենա հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարեց, որ ՀՀ ՍԴ-ի որոշումը չի խոչընդոտում Արձանագրությունների վավերացման գործընթացը»,- ասաց նա։
Ըստ Շարմազանովի` «Թուրքիան պետք է շատ լավ հասկանա, որ արհեստական ձգձգումներով և իր ապակառուցողական մոտեցմամբ ինքը խնդիր չի լուծում։ ՀՀ ՍԴ որոշումը վերաբերում է ՀՀ իշխանություններին, իսկ Արձանագրություններում նախապայմաններ չկան։ Հայաստանի իշխանությունները պատրաստ են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները»։
No comments:
Post a Comment