Wednesday, March 17, 2010

Շվեդիայի վարչապետը դատարանի առջև կկանգնի Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ խոսելու պատճառով

Tert.am. 17-3-2010- Շվեդիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի` նրան մեղադրելով երկրի օրենքներին հակասող գործողությունների համար: Anadolu գործակալության փոխանցմամբ` Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Սվենդ Էրիկ Օսթբերգը ասել է, որ վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի հայտարարությունը, թե Ռիկսդագի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը իշխանությունների համար պարտավորեցնող չէ և օրենքի ուժ չունի, հակասում է Շվեդիայի օրենքներին: «Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը հայտարարել էր, թե Ռիկսդագի որոշումը որևէ նշանակություն չունի, և այդ առնչությամբ ներողություն էր խնդրել, ինչը հակասում է մեր օրենքներին: Նման դիրքորոշումը նշանակում է, որ իշխանությունները դեմ են դուրս գալիս ժողովրդի որոշմանը: Այդ պատճառով մենք Գերագույն դատարանում վարչապետ Ռեյնֆելդտի դեմ հայց ենք ներկայացրել»,- հայտարարել է ընդդիմադիր խորհրդարանականը:

No comments: