News.am. 17-3-2010- Թուրքական բանակը մարտի 15-ից սկսած մինչ օրս գնդակոծում է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները։
Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինուժը օգտագործում է հրետանի եւ օդուժ։
Հիշյալ գործակալությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ թուրքական զինված ուժերը անցել են թուրք-իրաքյան սահմանը, ներխուժել Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջան եւ ռազմական գործողություններ սկսել քուրդ զինյալների դեմ։ PKK-ի համառ դիմադրության հետեւանքով՝ զոհվել է 5 թուրք զինվորական, իսկ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Թուրքական ուժերը ստիպված ետ են քաշվել սահմանից այն կողմ եւ սկսել Kobra տիպի ուղղաթիռներով եւ հրետանիով գնդակոծել քրդական դիրքերը։
Wednesday, March 17, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment