«Լրագիր» 2-4-2010- Հայ եւ թուրք մտավորականները ապրիլի 24-ին կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում՝ 1915 թվականի իրադարձությունները քննարկելու եւ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալելու նպատակով։
Ապրիլի 24-ից մեկնարկող երկօրյա հանդիպման կազմակերպիչը Անկարայի մտքի ազատության նախաձեռնությունն է։ Միջոցառմանը մասնակիցների թվում են գրող, լեզվաբան Սեվան Նշանյանը, ԱՄՆ-ում հրապարակվող Armenian Weekly շաբաթաթերթի խմբագիր, լրագրող Խաչիկ Մուրադյանը, գրող, իրավապաշտպան Սաիթ Չեթինը, քաղաքագետ Բասկին Օրանը եւ ուրիշներ։ Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:
«Մենք հավատում ենք, որ երկու ազգերի միջեւ առկա խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով, - թուրքական Hurriyet-ին ասել է Սաիթ Չեթինը, ով միջոցառման կազմակերպիչներից է։ - Այս հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերում են մեզ, քննարկվում են այլ տերությունների մայրաքաղաքներում, որովհետեւ մենք ինքներս չենք կարողանում քննարկել դրանք։ Արեւմուտքի անկեղծությունը այս հարցում կասկածելի է, իսկ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է որդեգրել», ասել է Չեթինը։
Friday, April 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment