Friday, April 2, 2010

Տիգրան Խզմալյան. «Հայրենիքի որևէ մասի սակարկությունը որակվելու է իբրև ազգային դավաճանություն»

7or.am. 1-4-2010- Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե համաձայն չէ իշխանությունների կողմից վարվող Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ -Գիշերային որոշումներ կայացնելու այդ ոճը, որին տարբեր մեղմացնող անվանումներ են տալիս («ֆուտբոլային» դիվանագիտություն, կամ վաղը, օրինակ, ևս մի անվանում կտան) անընդունելի է հայ ժողովրդի համար, և մենք ձգտում ենք մեր միավորված ջանքերով տապալել նման միտումները,-նշել է նա։ Ըստ Տիգրան Խզմալյանի՝ ազատագրված տարածքների պաշտպանության ռազմավարական, քաղաքական և բարոյական կարևորությունը միավորելու է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայությանը։ -Հայրենիքի որևէ մասի սակարկությունը որակվելու է իբրև պետական հանցագործություն և ազգային դավաճանություն։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դիմում է հասարակական, քաղաքական բոլոր կազմակերպություններին, անհատներին և աշխարհասփյուռ ողջ ազգին՝ միավորվելու հանուն մեր ընդհանուր սուրբ հաղթանակի արդյունքում ազատագրված տարածքների պահպանության ու պաշտպանության, հանուն մեր նահատակների և ընդհանուր ապագայի,-նշել է նա։

No comments: