Friday, April 2, 2010

Ադրբեջանում կոռուպցիայի գլխավոր հովանավորը Իլհամ Ալիևն է

Aysor.am. 2-4-2010- Ադրբեջանի անշարժ գույքի կոմիտեի ղեկավար Քերեմ Հասանովն իր կոռուպցիոն գործողությունները կյանքի է կոչում պետության ղեկավար Իլհամ Ալիևի անվան տակ, հայտնել է մուսավաթ.քոմ-ը` նշելով, որ կոմիտեի ղեկավարը հաճախակի իր մոտ շրջապատին ասում է, որ Իլհամ Ալիևի հետ ընկերական հարաբերություններ ունի և միակ պաշտոնյան է, որ ամեն շաբաթ այցելում է պետության ղեկավարի ամառանոց: Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին Քերեմ Հասանովը պետության ղեկավարի ուշադրությանն է ներկայացնում տարբեր պաշտոնյաների մասին իր հավաքած տեղեկատվությունը: Պետության ղեկավարն էլ, ուրախությամբ լսելով այդ տեղեկատվությունը, նոր հանձնարարություններ է տալիս նրան: Կոմիտեի ղեկավարի խոսքերով, Իլհամ Ալիևը նրան ասել է` «ոչ մի բանից մի քաշվի, ինչ ուզում ես արա` ես քո թիկունքին կանգնած եմ»: Կոմիտեի ղեկավարն իր մոտ շրջապատին ասել է նաև, որ սեփականաշնորհման հարցում չխուսափեն դատարանից, քանի որ Իլհամ Ալիևը Գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաևին հանձնարարել է դատարանի որոշումները կայացնել Քերեմ Հասանովի օգտին: Չենք կարող ասել, թե ինչքանով են ճշմարտացի կոմիտեի ղեկավարի ասածները, բայց փաստերը ցույց են տալիս, որ այսօր Քերեմ Հասանովն անում է իր ցանկացածը, և դատարաններն էլ որպես կանոն որոշումներն ընդունում են նրա ցանկություններին համապատասխան, հայտնել է Մուսավաթ.քոմ-ը:

No comments: