Ապրիլի 6-ին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է Հալեպի պետական համալսարանի նախագահ Նիդալ Շհադեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հալեպի համալսարանին կից լեզվագիտական կենտրոնում հայոց լեզվի ուսուցման ամբիոնի բացմանն առնչվող խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ս.թ. սեպտեմբերի 1-ից կենտրոնում կսկսվեն հայոց լեզվի ուսուցման դասընթացները ինչպես արաբների, այնպես էլ սիրիահայերի համար:
ԵՊՀ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել Հալեպ գործուղել հայոց լեզվի դասախոս, կենտրոնին ապահովել նաև ուսումնական նյութերով, գրականությամբ ու համակարգիչներով: Նիդալ Շհադեն տեղեկացրել է, որ հայոց լեզվի ուսուցման լսարանն արդեն կահավորված է և պատրաստ է ուսումնական գործընթացին:
Կողմերը քննարկել են նաև ապագայում Հալեպի համալսարանում հայագիտության ամբիոնի բացման հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցել են Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը և Սիրիայի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանը:
Տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment