Tert.am. 8-4-2010- Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի երեկվա ելույթում հնչեցրած գնահատականներին, մասնավորապես, այն մտքին, ըստ որի՝ իշխանության ներսում խուճապ է։
«Դա Լևոն Տեր–Պետրոսյանի երևակայության արդյունքն է։ Եթե նրա կանխատեսումներին հավատայինք, հիմա վաղուց իշխանափոխություն էր եղել, Ղարաբաղն էլ ծախվել էր»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ ՀԱԿ երեկվա հանրահավաքի իր ելույթում ՀՀ առաջին նախագահն ասել էր, որ ուշագրավ երևույթ է «իշխանական ճամբարում նկատվող աննախադեպ խուճապը և դրա հետևանքով սկիզբ առած ներքին գզվռտոցն ու ինքնահոշոտման գործընթացը։ Ընդդիմության հասցեին հոխորտանքը պակասել է` տեղը զիջելով փոխադարձ քննադատություններին ու մեղադրանքներին։ Այդպիսի բան սովորաբար տեղի է ունենում իշխանության մոտալուտ վախճանի զգացողության պարագայում, երբ ամեն ոք մտածում է պատասխանատվությունից խուսափելու և սեփական կաշին փրկելու մասին»։
Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ առաջին նախագահի հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ, զարմանալիորեն համընկնում են Թուրքիայից հնչող հայտարարությունների հետ, ինչը մտորելու տեղիք է տալիս:
Thursday, April 8, 2010
Իշխանության ներսում խուճապ չկա. ՀՀԿ մամուլի խոսնակ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment