7Or.am. 8-4-2010- Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը, թիկնապահների ուղեկցությամբ, լքել է երկրի մայրաքաղաքը։ Ընդդիմադիրների վերահսկողության տակ են անցել Անվտանգության ծառայության գլխավոր գրասենյակը,«Մանաս» միջազգային օդանավակայանը
հեռուստաընկերությունն ու մի շարք այլ պետական հիմնարկներ։ Ապրիլի 8-ին, Բիշքեկում ձևավորվել է «ժողովրդական վստահության կառավարություն»։ Այն գլխավորում է ընդդիմության առաջնորդներից, Ղրղզստանի նախկին արտգործնախարար Ռոզա Օտունբաևան։ «Այժմ գլխավոր խնդիրը կայունության վերականգնումն է, մարդկանց պաշտպանելն ու դիակապտության և թալանի դեմն առնելը»,-հայտարարել է Օտունբաևան։ Ղրղզստանի Օշ քաղաքի իշխանություններն, իրենց հերթին հաստատել են, որ նախագահ Բակիևը, անվտանգության ծառայության ղեկավարության հորդորով, գտնվում է Օշում։
Հիշեցնենք, որ Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այդ երկրում ոստիկանության և ընդդիմության բախումների ժամանակ 65 մարդ է զոհվել։
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment