Ինչպես հայտնում է թուրքական Zaman պարբերականը, Երևանում համաձայնություն է ձեռք բերվել ապրիլի 12-ին Վաշինգթոնում կայանալիք միջուկային անվտանգությանը նվիրված համաժողովի շրջանակներում Սարգսյան-Էրդողան հանդիպման շուրջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուրգերգինը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Երևան էր ժամանել Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ով հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և փոխանցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի նամակը, որում վերջինս առաջարվում էր Վաշինթոնում երկկողմանի հանդիպում կազմակերպել:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment