Friday, April 2, 2010

Մամեդյարովը Ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակ է առաջարկել

Report.am. 1-4-2010- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Ֆրանսիայի ազգային խորհրդի պատգամավորներ Քրիստիան Բատային և Ռոլան Բլումին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի քննարկման հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Մամեդյարովն ասել է, որ խնդրի հանգուցալուծման համար անհրաժեշտ է փուլային կարգավորումը, որի համար սկզբում պետք է «օկուպացված» տարածքներից դուրս բերել հայկական զինուժը, կյանքի նորմալ պայմաններ ստեղծել այդ տարածքներում, վերականգնել ենթակառուցվածքները, ապահովել փախստականների վերադարձը, ապա որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ֆրանսիացի պատգամավորները կոնֆլիկտի արագ կարգավորման հույս են հայտնել և կարևորել են միջազգային ջանքերի ավելացումն այս ուղղությամբ:

No comments: