Friday, April 2, 2010

ԽԱՂԸ ԳՅՈՒԼԻ, ԷՐԴՈՂԱՆԻ ՈՒ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ԴԵՄ

«Լրագիր» 2-4-2010- Մի քանի օր առաջ էր, երբ Թուրքիայի վարչապետը սպառնաց իր երկրից վտարել ազգությամբ հայ անօրինական բնակվող բնակիչներին: Անցավ երկու օր, հասկացավ, որ այսպես Եվրոպա չես հասնի, հերքեց հայտարարությունը, ինչ որ անիմաստ հայտարարություն նետելով: Մենք հո գիտենք, որ Էրդողանը հատկապես հայերին վտարելու մասին էր խոսում: Դուրս գալիս Դավութօղլուին ասում. “գիտեմ, որ տուֆտել եմ”: Մամուլն իհարկե քննադատեց սա, արևմտյան երկրներն ասացին. դեհ, Էրդողանն էր, որ ասում էր Դարֆուրում տեղի ունեցածը ցեղասպանություն չէր, քանի որ մահմեդականն ունակ չի եղեռնագործության: Այս ընթացքում մի քիչ Կիպրոսի խնդիրն է քննարկվում: Պատմում են, թե կարծես թե առաջընթաց է արձանագրվում, քանի որ Էրդողանն է խոստացել, ու հայտնվում են մարդիկ, որ հարցնում են. ընդամենը նախորդ նոյեմբերի մեկին Էրդողանը փողոցի այն կողմում, իսկ BROOKINGS-ը գտնվում է Մասաչուսեցի վրա, ասում էր, թե այս տարի և ընդհանրապես մոտակա ապագայում չսպասեք Կիպրոսից թուրքական զորքերի դուրս բերմանը: Պատմողն էլ ասում է` կիպրոսցիները հիմա կենտրոնացած են հայ-թուրքական գործընթացի վրա. սպասում են տեսնեն, եթե իրական գործընթաց լինի, ուրեմն Գյուլ, Դավութօղլու, Էրդողան համակցությունը կարծես թե արդյունավետ գործիք է: Եվ շատ արագ ականատես կլինենք տարածաշրջանային լրջագույն փոփոխությունների: Եվ ամենևին էլ պետք չէ Կիպրոսը կապել Արցախին, քանի որ դրանք իրենց նմանություններից զատ կարող են խանգարել գործընթացին: Եթե չկա Արցախը համաձայնագրերում, ուրեմն Կիպրոսի փաստարկն անկարևոր է: Այսօր, ի դեպ ապրիլի մեկն է, համենայնդեպս այդպես է Վաշինգտոնում, և ուրեմն սպասենք Սերժ-Էրդողան-Օբամա և այլոք հանդիպումների: Ապրիլի 24-ն էլ քթի տակ: Սերժն էլ Դեր Զորի ելույթից վերադարձի ճամփեքին: Բարի գալուստ Վաշինգտոն, պարոնայք, աշխատեք… ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ

No comments: