Panorama.am. 7-4-2010- Միացյալ Նահանգների կողմից հնչած ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մեկնաբանություններն ընդամենը ստորություն են: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքին, մեկնաբանելով ԱՄՆ նոր միջուկային հայեցակարգում ահաբեկչության դեմ պայքարին առնչվող դրույթները:
«Կոչ ենք անում Օբամային ճիշտ ճանապարհի վրա կանգնել», - ասել է Մոթաքին, որի խոսքերը փոխանցում է Իռնա (IRNA) գործակալությունը:
Հիշեցնենք, Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը միջուկային հայեցակարգի հրապարակման համատեքստում ասել էր, թե նոր ռազմավորությունը չի բացառում Իրանին և Հյուսիսային Կորեային հարված հասցնելու հնարավորությունը, ավելացնելով, որ նման զարգացումը կարող է արդիական լինել միայն ամենածայրահեղ դեպքում:
Մոթաքիի խոսքերով, Թեհրանը ձգտում է, որպեսզի ԱՄՆ սկսեն մտածել տարածաշրջանի ժողովրդների շահերի, ինչպես նաև սեփական ժողովրդի ճակատագրի մասին: «Այն վնասը, որ հասցվել է ԱՄՆ ժողովրդի իմիջին, հիմնականում ԱՄՆ քաղաքական գործիչների պատճառով է», - ասել է Մոթաքին:
«Ողջ աշխարհը տեսավ, թե ինչ էին անում Գուանտանամոյում նրանք, ովքեր հիմա խոսում էին մարդու իրավունքներից» – ավելացրել է Մանուչեր Մոթաքին:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment