Wednesday, April 7, 2010

ԱՅՑԻՑ ԱՌԱՋ

«Լրագիր» 7-4-2010 - Երեւանում է Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Շիրինօղլուն, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Թե ինչու է Դավութօղլուի տեղակալը Երեւան ժամանել Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցից 3 օր առաջ, Նալբանդյանը չի ասել: Ինչպես նաեւ չի մեկնաբանել այն հանգամանքը, թե ինչու է Օբաման մտադիր հանդիպել միայն Սարգսյանի հետ, հրաժարվելով Էրդողանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումից: Հիշեցնենք, որ համաձայն թուրքական մամուլի տվյալների, Անկարան պահանջել է, որ Հայաստանը կատարի արձանագրություններում առկա պայմանները Թուրքիայի սահմանները եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ուղղությամբ եւ համաձայնի պատմական հարցերի հանձնաժողովի ստեղծմանը: Որպես հիմնական պայման նախկինի պես առաջ է քաշվում Ղարաբաղի խնդրի կարգավորումը: Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին կհանձնի 5 շրջանները: Ընդ որում, իրավիճակից միակ “անցավ” ելքը նա համարում է Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականը: Անսպասելի որոշեց հարցազրույց տալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով 1988-ի իրականությանը վերադարձ չի լինի, եւ Ղարաբաղը վաղուց է հրաժեշտ տվել ԼՂԻՄ սահմաններին: Ընդ որում, նա նշել է, թե նոր պատերազմի դեպքում ղարաբաղյան բանակն անպայման առաջ կգնա, սակայն դա ցնցումներ կհրահրի տարածաշրջանում, որ մի քանի անգամ մեծ է Հարավային Կովկասից: Հայաստանը Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցից շատ բան է սպասում: Ընդ որում, հասարակության յուրաքանչյուր շերտ ունի իր սպասումները: Իշխանությունը կարող է լեգիտիմության սպասում ունենալ Սարգսյան-Օբամա հանդիպումից հետո, անկախ դրա արդյունքից: Ընդդիմությունը սպասում է ղարաբաղյան հարցով աճող ճնշում, որը կարող է հանգեցնել Սարգսյանի իշխանության կորստին: Հասարակությունը սպասում է իրավիճակի ինչ որ հանգուցալուծման: Իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ են բերվում, սակայն ոչ ոք ճշգրիտ չի կարող ասել, թե որոնք են հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնության իրական նպատակները: Հետաքրքիր է, որ հայաստանի միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ փորձերը ձեռնարկվում են ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական հարձակողական զենքի կրճատման մասին պատմական համաձայնության ստորագրման նախօրեին: Իսկ երեքշաբթի Վաշինգտոնը պաշտոնապես հրապարակեց միջուկային նոր դոկտրինը, համաձայն որի Նահանգները մտադիր չէ միջուկային հարվածներ հասցնել այն երկրներին, որոնք չունեն միջուկային զենք:

No comments: