Wednesday, April 7, 2010

Սերժ Սարգսյանը և Թայիփ Էրդողանը կհանդիպեն Վաշինգտոնում. CNNTurk

Tert.am. 7-4-2010- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հաղորդում է CNNTurk-ը, սակայն, չի նշում այս տեղեկության աղբյուրը: Թուրքական Zaman օրաթերթը նույնպես տարածել է տեղեկություն այն մասին, որ համաձայնություն է ձեռք բերվել Սարգսյան-Էրդողան հանդիպման առնչությամբ: Թուրքական պարբերականը նշում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են հայ-թուրքական Արձանագրությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստին առնչվող հարցեր: Սարգսյան-Էրդողան հանդիպման մասին տեղեկացրել է նաև Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը: Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել էր, որ հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոն այցելության ժամանակ կհանդիպի ԱՄՆ նխագահ Բարաք Օբամայի հետ: Միևնույն ժամանակ, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ ներկա պահին որևէ պայմանավորվածություն ձեռք բերված չէ Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպման մասին:

No comments: