Wednesday, April 7, 2010

Սպիտակ տունը մոռացե՞լ է Էրդողանի մասին

Tert.am. 7-4-2010- Սպիտակ տան մամուլի քարտուղար Ռոբերտ Գիբսը ներկայացրել է ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի օրակարգն ու նախատեսվող երկկողմ հանդիպումները։ Գիբսի ներկայացրած ցուցակի համաձայն` Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու է 47 երկիր: Ներկա դրությամբ գագաթնաժողովի շրջանակում ծրագրված են Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հնդկաստանի վարչապետ Մանհոման Սինգհի, Հորդանանի թագավոր Աբդուլլահի, Մալայզիայի վարչապետ Նաջիփ Ռազակի, Պակիստանի վարչապետ Յուսուֆ Գիլանի, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն է մեկնելու նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և ԱՄՆ նախագահի հետ նախատեսված հանդիպումների թվում նրա անունը չի նշվում:

No comments: