PanARMENIAN.Net - 7 ապրիլի 2010 - Վաշինգտոնում կայանալիք Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն Օբամա-Սարգսյան-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Օբամայի մամլո քարտուղար Ռոբերտ Գիբսը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:
Wednesday, April 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment