Wednesday, April 7, 2010

Թուրք դիվանագետը միզել է ամերիկյան դեսպանատան պատին

Tert.am. 7-4-2010- Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը կազմակերպված տոնակատարության ժամանակ թուրք դիվանագետը միզել է դեսպանատան պատին: Այս մասին է գրում թուրքական Milliyet օրաթերթը` վկայակոչելով Washington Post հեղինակավոր պարբերականը: Ամերիկյան թերթի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Քաբուլում ամերիկյան դիվանագիտական առաքելության շենքում Mardi Grass-ի տոնակատարության ժամանակ: Այդ դեպքից հետո, ըստ Washington Post-ի, Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպան Կարլ Էйքենբերին (Karl Eikenberry) արգելել է որևէ տոնակատարություն անցկացնել դեսպանատան շենքում: Washington Post-ի հետ զրույցում Քաբուլում ամերիկյան առաքելության ներկայացուցիչներն ասել են, որ թուրք դիվանագետը տոնակատարության ժամանակ չափից շատ արկոհոլ է գործածել։ Միևնույն ժամանակ, դեսպանատան ներկայացուցիչները խուսափել են տալ թուրք դիվանագետի անունը և որևէ մեկնաբանություն անել միջադեպի առնչությամբ:

No comments: