Monday, April 5, 2010

Լուրջ խաղ է սկսվել Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացից Ադրբեջանին մեկուսացնելու ուղղությամբ. Hurriyet

Tert.am. 5-4-2010- Թուրքական Hurriyet օրաթերթը, անդրադառնալով ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին վարչապետ Թայիփ Էրդողանի մասնակցությանը և այդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Էրդողանի հնարավոր հանդիպմանը, գրում է, որ լուրջ շախմատային պարտիա է սկսվել Երևան-Անկարան հաշտեցման գործընթացից Բաքվին վերջնականապես մեկուսացնելու նպատակով: «Օբամայի վարչակազմը ցանկանում է ամեն գնով կյանքի կոչել հայ-թուրքական Արձանագրությունները: Այդ պատճառով ուղիներ է փնտրում ադրբեջանական գործոնի ազդեցությունը Թուրքիայի վրա չեզոքացնելու նպատակով։ Վաշինգտոնում տեղի ունենալիք գագաթնաժողովին Օբամայի վարչակազմը հրավիրել է մի քանի երկրների նախագահների և վարչապետերի: Թուրքիայից բացի այդ երկրների թվում են նաև Վրաստանն ու Հայաստանը: Սակայն Ադրբեջանը չկա»,- գրում է Hurriyet-ը։ Պարբերականի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը նշել է, որ Բաքվի` հայ-թուրքական Արձանագրությունների հետ կապված դիմակայությունը վերացնելու ուղղությամբ աշխատելու են ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ռուսաստանի ներկայացուցիչները, քանի որ Արձանագրությունները բխում են և´ Մոսկվայի, և´ Վաշինգտոնի շահերից:

No comments: