News.am. 7-4-2010- Ապրիլի 6-7-ը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում, մի երկիր, որը դեմ է հանդես հալիս Թուրքիայի՝ ԵՄ-ի անդամակցությանը, գրում է ֆրանսիական «Le Monde» թերթը: Դա առաջին այցն է 2004թ. դեկտեմբերին Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսելուց հետո:
Ինչպես նշում է պարբերականը, Սարկոզիի հետ փոխհարաբերությունները կարող են շատ բուռն լինել: «Պարոն Սարկոզին երբեմն այնպիսի բաներ է ասում, որ գլխում չեն տեղավորվում: Մինչ Սարկոզիի իշխանության գալը ես հրաշալի հարաբերություններ ունեի Ժակ Շիրակի հետ»,- այս տարվա հունվարին ասել էր Թուրքիայի բորբոքված վարչապետը:
Այդուհանդերձ, ինչպես պնդում են Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրները, Սարկոզին եւ Էրդողանը լավ հարաբերություններ ունեն եւ չեն խուսափում արտահայտություններից՝ ամեն ինչ աչքերին ասելով:
«Այցի ընթացքում հիմնականում քննարկվելու է Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հարցը, որի բանակցությունները գրեթե ավարտվել են: Թուրքերն ու ֆրանսիացիները փորձում են երկկողմ հարաբերություններ պահպանել, որոնք սրվել էին 2005թ. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն ենթարկելու օրինագծի ընդունման պատճառով, նաեւ Սարկոզիի մշտական հայտարարություններին, թե դեմ է Թուրքիայի անդամակցությանը»,- նկատում է «Le Monde»-ը:
Thursday, April 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment