Aysor.am. 12-5-2010- Բուհերում դիմումների ընդունելությունը ավարտվում է հունիսի 1-ին, ժամը 18:00-ին:Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Գիտության և կրթության Գնահատման և թեստավորման կենտրոնի Մշակումների և կազմակերպչական բաժնի պետ Կարո Նասիբյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ երեք կատեգորիայի դիմորդներ կարող են դիմումները իրենց բուհերում հանձնել մինչև հուլիսի 10-ի ժամը 18:00-ը` այս տարվա զորակոչից զորացրված զինծառայողները, ՀՀ այն քաղաքացիները, ովքեր իրենց ուսումը այս տարի ավարտում են օտարերկրյա պետության ուսումնական հաստատություններում և այն շրջանավարտները, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն և քննության համար դիմում-հայտ կարող են ներկայացնել հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը:
Կարո Նասիբյանը պարզաբանեց, որ երեք կատեգորիաների դիմորդները կարող են մասնակցել դիմում-հայտագրման երկրորդ փուլին և քննությունները հանձնելու են հուլիսին` լրացուցիչ փուլի ժամանակ:
Դիմորդների համար ԳԹԿ-ն լրացուցիչ քայլ է արձանագրել: Ըստ Կ. Նասիբյանի, եթե դիմորդը նախկինում կարող էր դիմել միայն մի քաղաքի բուհ, ապա այժմ այդ կարգը փոխվել է և դիմորդը կարող է մինչև 8 հայտով` 2 անվճար և 6 վճարովի, դիմել Հայաստանի տարբեր քաղաքներում գործող բուհեր:
«Եթե դիմորդն ընդունվեց առաջին տեղով, մնացածի ընդունելությունը դադարում է: Անվճար առաջին հայտը միշտ գերակա է լինում, եթե դիմորդը անվճար հայտով չի ընդունվում, վճարովի հայտում տեղի է ունենում մրցույթ»,- ընդգծեց Գնահատման և թեստավորման կենտրոնի Մշակումների և կազմակերպչական բաժնի պետը:
Wednesday, May 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment