Panorama.am. 12-5-2010- «Այն, որ երկու ավանդական թշնամիները` Ռուսաստանը և Թուրքիան երկրորդ անգամ են իրար հետ մերձենում` 1920-ականներից հետո, մտահոգիչ է»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:
Ըստ բանախոսի, սա կարող է մի կողմից դրական անդրադառնալ մեր տարածաշրջանային անվտանգության հարցերին, իսկ մյուս կողմից էլ բացասաբար` հաշվի առնելով Ղարաբաղի հարցի կարգավորումը:
«Նույնիսկ վախենում եմ այս բանի մասին խոսել, կկորցնենք այն, որ կսկսվի առևտուր Թուրքիայի և Ռուսաստանի միջև. նման առևտուր արդեն եղել է 20-րդ դարի սկզբում»,-կանխատեսեց Գ. Քեռյանը:
Այսինքն, Գ. Քեռյանի խոսքերով, այս առևտրի արդյունքում հնարավոր է, որ թուրքերը Ադրբեջանի շահերից բխող լուծում կպահանջեն Ղաղարաբաղի խնդրում:
«Ես մոտավորապես համաձայն եմ այս մտքերի հետ»,-հավելեց մյուս բանախոս, թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Սակայն նա նշեց, որ կարգովորման գործընթացում միջնորդ երկրները` Մինսկի խումբը, միայն ՌԴ-ն չէ:
«Չեմ կարծում, որ թուրքերին թույլ տան Կովկասում դիրքերն ամրապնդել»,-նկատեց նա: Թուրքագետի խոսքերով հանուն ազդեցության գոտիների սուր պայքար է տեղի ունենում ԱՄՆ-ի և Ռուսատանի միջև: Թուրքագետը կարծում է, որ այս մրցապայքարում, եթե ԱՄՆ-ին կամ Ռուսաստանին հաջողվի գերազդեցություն հաստատել Հարավային Կովկասում, ապա հազիվ թե այդուհետ նրանք թույլատրեն Թուրքիային դիրքեր ամրապնդել այստեղ:
Wednesday, May 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment