Tuesday, May 11, 2010

Թուրքիայում սեքս սկանդալը նոր թափ է հավաքում՝ շրջվելով Էրդողանի դեմ

Tert.am. 11-5-2010- Թուրք հայտնի լրագրող Ուղուր Դյունդարը սկանդալային հայտարարություն է արել` պնդելով, որ իր ձեռքում ժամանակին եղել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավորներից մեկի սեռական արկածների մասին պատմող տեսանյութ: Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` Ուղուր Դյունդարը նման հայտարարություն է արել երեկ Arena խորագրով իր հաղորդման ժամանակ, որը նվիրված է եղել Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի հրաժարականի թեմային: Ուղուր Դյունդարը նշել է, որ իրեն ժամանակին ներկայացրել են «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունից մի պատգամավորի` ռուս աղջիկների հետ սեռական հարաբերությունները ներկայացնող մի տեսանյութ, սակայն ինքը վերադարձրել է այն՝ առանց դիտելու: Միևնույն ժամանակ Դյունդարը նշել է, որ ներկա պահին այդ տեսանյութն իր մոտ չէ:

No comments: