Tuesday, May 11, 2010

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն այսօր հրապարակել է մարդկային զարգացման ծրագրի 2009 թվականի զեկույցը, որտեղ անդրադարձ կա Հայաստանում հանգրվանած իմիգրացիոն հոսքերին: Զեկույցում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նշվում է, որ 2007 թվականին ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 162 հոգի, այդ թվում 116 Վրաստանի քաղաքացիներ են, 16` Իրաքի, 8` Ադրբեջանի, իսկ 2008 թվականի տվյալներով` 962 հոգի, որոնցից 703-ը Վրաստանի, 136-ը` Ռուսաստանի, 29` Ուզբեկստանի, 20` Թուրքմենստանի և այլ երկրների քաղաքացիներ: 2008 թվականին Հայաստանում ապաստան ստանալու համար ստացվել է 2005 դիմում, որոնցից 68`Իրաքի քաղաքացիներից: ՀՀ-ում քաղաքացիություն ընդունած նախկին փախստականների թիվը կազմում է 80000, ովքեր բոլորն էլ Ադրբեջանից բռանագաղթածներ են: 2008 թվականի տվյալներով, պետական ուսհաստատություններում սովորում է 3198 օտարերկրյա ուսանող, որոնցից 904` Վրաստանի քաղաքացիներ, 852` ՌԴ, 698` Իրանի, 438` Հնդկաստանի, նաև Սիրիայի, Իրաքի, Ղազախստանի, ԱՄՆ, Չինաստանի, Հունաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Ոչ պետական ուսհաստատություններում սովորում է 803 օտարերկրացի ուսանող: 2004-2009 թվակններին ընթացքում արտերկրից կամավոր վերադարձած քաղաքացիների թվում կան 1961 հոգի ԱՄՆ-ից, 1307 հոգի Գերմանիայից, 264 հոգի Շվեյցարիայից, 30497` ՌԴ-ից, 640` Ֆրանսիայից և այլն: ՀՀ քաղաքացիներից վտարվել են 268` ԱՄՆ, 187` Գերմանիա, 1178` Լեհաստան, 2731` ՌԴ, 429` Ֆրանսիա: Ինչ վերաբերում է տրաֆիկինգին, 2008-ին հայտնաբերվել է Հայաստանից թրաֆիկինգի 34 դեպք, 2009թ. առաջին կիսամյակի տվյալներով` 44 անձ: 44-ից 33-ը ՀՀ քաղաքացի են, 11` ՌԴ: 7 հոգի շահագործման են ենթարկվել Թուրքիայում, 5` ԱՄԷ-ում, 17` Ռուսաստանում: Բացահայտված դեպքերից 5 անչափահասներ են:

No comments: