Tuesday, May 11, 2010

«Ժառանգությունը» Չավուշօղլուի երեսի՞ն կասի այն, ինչ մտածում է նրա մասին

Tert.am. 11-5-2010- «Ժառանգություն» կուսակցության վարչությունն այսօր երեկոյան կայանալիք նիստին կքննարկի և կորոշի ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների հանդիպելու հարցը։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Միևնույն ժամանակ, նա նշեց. «Այս պահի դրությամբ, սակայն, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները հակված են գնալ այդ հանդիպմանը և իրենց տեսակետներն ասել Չավուշօղլուին նրա և նրա երկրի պաշտոնյաների հայտարարությունների մասին»։ «Մինչդեռ, եթե «Ժառանգության» վարչությունն այլ որոշում կայացնի, պատգամավորները կենթարկվեն այդ որոշմանը»,– եզրափակեց Ստեփան Սաֆարյանը։

No comments: