Tuesday, May 11, 2010

Ադրբեջանի իշխող կուսակցությունը գաղտնի խորհրդակցություն է անցկացր

Aysor.am- 11.5.2010- Այս օրերին Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը շրջանային և քաղաքային կազմակերպությունների համահանրապետական խորհրդակցություն է անցկացրել, որտեղ կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինքնագլուխ սեփական պատգամավորական թեկնածությունն առաջադրողները կպատժվեն: Խորհրդակցությունը ԶԼՄ-ների համար փակ է եղել: Ըստ «Բիզիմ յոլ»-ի, Ա.Ահմեդովը խորհրդակցության մասնակիցներին ասել է, որ կուսակցության ղեկավարության մակարդակով որոշվել է կազմել պատգամավորության թեկնածուների ցուցակը, որից դուրս որևէ ինքնակոչ կուսակցական թեկնածուն կպատժվի: Նա ասել է, որ կուսակցության ղեկավարությունն է որոշելու այս կամ այն անդամի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը: «Հակառակ դեպքում ինքնուրույն կերպով ընտրություններին մասնակցողները կհամարվեն կուսակցության պաշտոնական թեկնածուների մրցակիցներ և նրանց ու մեր ճանապարհները կբաժանվեն»,- ասել է նա:

No comments: