Tuesday, May 11, 2010

Իրանը հեռահար հրթիռներ է փորձարկել

Haynews.am. 11-5-2010- Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թեհրանը նոր` հեռահար «Ֆադջր» տիպի հրթիռներ է փորձարկել, որոնք կարողանում ոչնչացնել մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող յուրաքանչյուր թիրախ: Փորձարկումները կատարվել են Պարսից ծոցում ընթացող մեծ զինավարժությունների ժամանակ, որին մասնակցում էին երկրի ծովային, ցամաքային և օդային ստորաբաժանումներ: Նմանատիպ հնարավորություններ ունեցող հրթիռների փորձարկում Իրանում առաջին անգամ է տեղի ունենում:

No comments: