Wednesday, May 12, 2010

Աթաթյուրքի արձանը կկանգնեցվի Բաքվի կենտրոնում

Panorama.am. 11-5-2010- Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կբացվի ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանը: Ինչպես տեղեկացնում է Անս Պրես (ANs Press) հեռուստատեսությունը, արձանը տեղադրված է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առջև: Աղբյուրի համաձայն, արձանի բացումը նախատեսված է մայիսի 16-ին: Ոչ պաշտոնական տեղեկություններով, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ում այցն Ադրբեջան, ամենայն հավանականությամբ, կկայանա այդ օրերին:

No comments: