Wednesday, May 12, 2010

Դևիդ Քեմերոնը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դևիդ Քեմերոնը, Թագուհի Ելիզավետա II-ի կողմից վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, գլխավորել է երկրի կառավարությունը։ Երեկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, ով ավելի վաղ հեռացել էր Լեյբորիստական կուսակցության նախագահի պաշտոնից, հայտարարել էր, որ Բուկինգհեմյան պալատում Թագուհուն է հանձնել իր հրաժարականի դիմումը։ Նշենք, որ 13 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի պահպանողականները կարողացան շրջանցել լեյբորիստներին։

No comments: