Thursday, June 17, 2010

Անկարայի 4 պայմանները` Թել Ավիվին. Milliyet

Tert.am, 17.06.10: Շաբաթներ առաջ «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո Անկարան Թել Ավիվին ներկայացրել է չորս պայման, որոնց չիրականացման դեպքում Թուրքիան կվերանայի Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները: Թուրքական Milliyet օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, ներկայացնում է Անկարայի չորս պահանջները. 1. Իսրայելը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Թուրքիայից2. Պետք է վճարի փոխհատուցում3. Պետք է ստեղծվի միջադեպի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով4. Պետք է վերադարձնի Իսրայելում պահվող նավերը «Եթե Իսրայելը կատարի բոլոր չորս պահանջները, Անկարան Թել Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները կշարունակի դեսպանի մակարդակով: Եթե կատարվի պայմաններից մի քանիսը, Թուրքիան կվերանայի ստեղծված իրավիճակը: Իսկ եթե Թել Ավիվը չիրականացնի պայմաններից և ոչ մեկը, Անկարան ծրագրում է նրա հետ դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցնել ժամանակավոր հավատարմատարի մակարդակին»,- գրում է թուրքական պարբերականը:

No comments: