Friday, June 18, 2010

Պենտագոնի ղեկավար. «Իրանը հարյուրավոր հրթիռներ կարձակի Եվրոպայի ուղղությամբ»

Haynews.am. 18-6-2010- ԱՄՆ պաշտպանության ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ Իրանը շուտով հնարավորություն կստանա հարվածել Եվրոպայի ուղղությամբ տասնյակ կամ հարյուրավոր հրթիռներով: Գեյթսը հենց այս հանգամանքով է բացատրել Եվրոպայում ամերիկյան հակաօդային պաշտպանության միջոցների տեղադրման փաստը: Ավելին, Պենտագոնի ղեկավարը վստահ է, որ 2020 թ-ին Եվրոպային վտանգ կսպառնա ոչ միայն Իրանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից: Ըստ Գեյթսի, այս ժամանակ կլինեն պետություններ, ովքեր ավելի վտանգավոր կլինեն, քան Իրանը և Կորեան:

No comments: