Wednesday, July 21, 2010

ԼՂՀ հիմնախնդիրը խոչընդոտում է զարգացմանը, սակայն տարածքներ չպետք է զիջվեն. Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» հասարակական-քաղաքական կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ադրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, որում նշվում էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը։ «Խնդրի չլուծված լինելն այլ խնդիրներ է առաջացնում։ ԼՂ հիմնախնդիրը խոչընդոտում է ներդրումներին, սակայն դա չի նշանակում, որ պարտադիր պետք է զիջումների գնալ։ Ցանկացած զիջումից հետո նորն են պահանջելու»,- նշեց Պապյանը։ Ըստ նրա՝ ինչ-որ տեղ զիջումների մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե Հայաստանին վերջնական լուծում և խաղաղության համաձայնագիր առաջարկվի։ Նրա խոսքով՝ զիջումների դեպքում Ադրբեջանը կարող է շատ արագ վերաբնակեցնել այդ տարածքները. «Մենք ԼՂ ազատագրված տարածքների բնակեցման ձախողում ունենք, իսկ Ադրբեջանն այսօր տանը դրած փող ունի, վերաբնակեցման խնդիր չունի»։

No comments: