Wednesday, July 21, 2010

ԳՅՈՒԼԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հաստատել է ռուս-թուրքական միջպետական համաձայնագիրը ատոմակայան կառուցելու մասին: Դրանով համաձայնագիրը ստացել է օրենքի ուժ: Համաձայնագիրը ներկայում պետք է վավերացնի Ռուսաստանը: Համաձայնագիրը ստորագրվել է Անկարայում այս տարվա մայիսի 12-ին: Ռուսաստանն ու Թուրքիան ատոմակայան են կառուցելու երկրի հարավում, Մերսին գավառում: Համաձայնագիրը վավերացնելուց հետո Ռուսաստանը ձեռնամուխ է լինելու նախագծային աշխատանքներին: Նախատեսվում է, որ ատոմակայանն ունենալու է 4800 Մվտ հզորություն, ինչը Թուրքիայում ներկայում արտադրվող էլէներգիայի 14 տոկոսն է:

No comments: