Tuesday, July 20, 2010

Գերմանիայում ներգաղթյալների թաղամասերում կպարեկեն թուրք ոստիկանները

Tert.am. 20-7-2010- Գերմանացի ոստիկանների արհմիությունը մտադիր է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում ներգաղթյալներով բնակեցված խնդրահարույց թաղամասերի պարեկության գործին ներգրավել Թուրքիայի ոստիկանությանը։ Ինչպես հայտնում է Welt-ը, դրա պատճառը գերմանացի իրավապահների և ներգաղթյալների միջավայրում մեծացող երիտասարդների միջև հաճախակիացած բախումներն են։ Նախատեսվում է, որ թուրք ոստիկանները սեփական համազգեստներով կպարեկեն խնդրահարույց թաղամասերում գերմանացի գործընկերների հետ։ Նրանք կզբաղվեն ագրեսիվ տրամադրված թուրք ներգաղթյալներով։ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի ներքին գործերի նախարարը մտադիր է աջակցել այս նախաձեռնությանը։

No comments: