Wednesday, July 21, 2010

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է ԴՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ

Մոռանալով, որ պատերազմում Ադրբեջանը պարտված կողմն է, իսկ ադրբեջանցինՙ հայ սպանելու համար մարդասպանին ազգային հերոս հռչակող ստահակ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #135, 21-07-2010- Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 17-ին Ալմաթիում հրավիրված ԵԱՀԿ-ի երկրների ԱԳ-ի նախարարների գագաթաժողովի շրջանակներում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Հակառակ Էլմար Մամեդյարովի պնդումներին, թե հանդիպմանը քննարկվելու է «Քելբաջարի եւ Լաչինի շրջանները առաջիկա հինգ տարում Ադրբեջանին վերադարձնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը», որը բացարձակ սուտ էր համարել Էդվարդ Նալբանդյանը , վերադարձնելու հարց չի քննարկվել, առավել եւսՙ առաջարկի, քանի որ այդպիսի առաջարկ չի եղել: Այս փաստը անուղղակի, բայց եւ այնպես ափսոսանքով հաստատեց նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո առանձնազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Խնդիրը, սակայն, Դավութօղլուի ափսոսանքը չէ, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներիՙ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Բեռնար Կուշների, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգիՙ խնդրո առարկա հանդիպմանը հաջորդած համատեղ հայտարարությունը: «Ազգ» -ը երեկ մանրամասն անդրադարձել է Մինսկի խմբի հայտարարությանը, որտեղ կրկին հիշեցվում է ղարաբաղյան հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտիՙ պետությունների տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա լուծելու կողմերի ստանձնած միջազգային պարտավորությունները, ընդգծվում էր, որ 2009-ի հուլիսի 10-ին Լ՚Աքվիլայում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների ձեւակերպած եւ ս. թ. հունիսի 26-ին Մոսկվայում վերահաստատված տարրերը պետք է լինեն հակամարտության «արդար եւ երկարատեւ կարգավորման հիմքը», բացառվում է ուժի կիրառումը, ավելի փոխզիջող լինելու կոչ է արվում կողմերին, միաժամանակ մատնանշվում է, որ համանախագահող երկրները հակամարտության կարգավորման ճանապարհին ընդամենը աջակցում են կողմերին, կարգավորմանը պետք է հասնեն Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները, իսկ կարգավորումը, իհարկե, չպետք է մթագնի «հավասարակշռված լուծման» հեռանկարը: Ըստ երեւույթին, այդքան մեծ է ղարաբաղյան հակամարտության հավասարակշռված լուծման հեռանկարի նկատմամբ Մինսկի խմբի համանախագահող երկրների հոգատարությունը, որ նրանք այդ հեռանկարը չմթագնելու հոգատարությամբ կողմերից մեկին զգուշացնելիս հասցեատիրոջ անուն չեն նշում: Այսպիսով, յուրաքանչյուր կողմ յուրովի է մեկնաբանում այդ զգուշացումը, դա դրանով թեեւ իմաստազրկվում է, սակայն միաժամանակ պատճառ է դառնում, որ հավասարության նշան դրվի կողմերի միջեւ: Սակայն երբ խոսքը վերաբերում է «ավելի փոխզիջող» լինելուն, ինչպես նաեւ հետագա քաղաքական երկխոսության ու համաձայնության համար պայմաններ ստեղծելու եւ 1994 թ. հրադադարը վերահաստատելու կոչերին, ապա համանախագահող երկրներն արդեն չեն զլանում երկու կողմին էլ որպես հասցեատիրոջ ներկայացնելու պարտականությունից: Ինչո՞ւ, որովհետեւ նրանք համոզված են, որ բացարձակապես չի մթագնի «հակամարտության հավասարակշռված լուծման հեռանկարը», ոչ էլ կխախտի կողմերի հավասարությունը: Որքան էլ համանախագահող երկրներին հաճելի չլինի, նրանց հիշեցնենք, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ հավասարություն ի սկզբանե չի եղել, որովհետեւ դա լկտիաբար խախտել է Ադրբեջանը, սանձազերծելով անհավասար պատերազմ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ: Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիները, որոնց փախստական են անվանում, մինչեւ կոկորդը թաղված են արցախահայերի արյան մեջ, այսինքնՙ ստոր մարդասպաններ են: Պարզապես արժանի հակահարված են ստացել եւ ստիպված դադարեցրել են իրենց հայասպան գործունեությունը: Նախքան Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական գործողությունների անցնելը, ադրբեջանական ոհմակները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում մարդաորս են կազմակերպել հայերի դեմ, որ տանջամահ անեն, ծնողների աչքի առջեւ կամ փողոցում հրապարակավ բռնաբարել են հայ կանանց եւ աղջիկներին, ապա կոկորդը կտրել եւ պատշգամբից ներքեւ շպրտել կամ էլ խարույքի վրա կենդանի ողջակիզել ենՙ յուրացնելով բոլորի բնակարաններըՙ ունեցվածքով հանդերձ: Ընդ որումՙ հայ լինելու համար մարդկանց ամենադաժան ձեւերով սպանող, ողջակիզող այս մարդասպաններին «ադրբեջանական» ժողովուրդ կոչված երբեմնի թաթարը շարունակում է առ այսօր փառաբանել, հորջորջելով «սումգայիթյան հերոսներ»: Թեեւ այս «հերոսները», որոնց շարքերը համալրված էին աֆղան, չեչեն, ուկրաինացի վարձկաններով եւ թուրք կամավորներով, հայ զինվոր տեսնելուն պես պոչատ բորենու կերպարանք են ընդունել եւ զենքը շպրտելով փախել են ռազմի դաշտից, սակայն նույն նկատառումով «ազգային հերոս» է հռչակվել Ռամիլ Սաֆարով կոչված մարդասպան ստահակը եւ այս ստահակի մասին Եվրոխորհրդում ակնածանքով են արտահայտվել ադրբեջանցի խորհրդարանականները, առանց քաղաքակիրթ եվրոպացիների առարկության: ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ո՞ր շնորհի համար հայկական կողմը պիտի հավասարվի Ադրբեջանին եւ ինչպե՞ս, երբ հայերն ունեն ադրբեջանական ոհմակների ձեռքով արյունաքամ եղած, իսկ ադրբեջանցիներըՙ մինչեւ կոկորդը հայի արյան մեջ թաղված փախստականներ: Ինչո՞ւ հավասարվել, երբ արցախահայությունը ազգային-ազատագրական պատերազմում խայտառակ պարտության է մատնել ադրբեջանցի մարդասպանին: Կամ ի՞նչ քաղաքական երկխոսություն եւ ո՞ւմ հետ: Սումգայիթում հայերի կոտորածն ամենադաժան ձեւերով իրականացնող մարդասպան հրոսակներին «սումգայիթյան հերոսներ» հռչակող «ադրբեջանական» ժողովուրդ կոչված ոհմակների՞, թե՞ իր իսկ սանձազերծած պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո աներեսաբար ռազմատենչ հայտարարություններ անող, իր իսկ խնդրանքով ստորագրված զինադադարը անընդմեջ անամոթաբար խախտող, օկուպացրած լինելով խորհրդային բանակի օգնությամբ Լեռնային Ղարաբաղի Շահումյան, Գետաշեն եւ Մարտունաշեն շրջաններըՙ առանց ամաչելու հայկական օկուպացիայի մասին ի լուր աշխարհի վայնասուն բարձրացնող ադրբեջանական իշխանությունների հետ, որոնց ներկայացուցիչներն էլ Եվրոխորհրդարանում ազգային հերոս են հռչակել Ռամիլ Սաֆարով մարդասպանին: Կա՛մ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չգիտեն այս ամենի մասին, կա՛մ չիմացողի տեղն են դնում իրենց: Համենայն դեպս, մենք չենք բացառում, որ մոռացել են, այդ իսկ պատճառով էլ հարկ համարեցինք թարմացնել նրանց պայծառ ուղեղը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: