Wednesday, July 21, 2010

ԶԼՄ-ներ. ՌԴ նախագահը պաշտոնական այցով Ադրբեջան կայցելի աշնանը

Panorama.am. 20-7-2010 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պաշտոնական այցով կարող է այցելել Ադրբեջան: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը, այդ մասին փոխանցել են ՌԴ արտգործնախարարության անանուն աղբյուրները: Նշենք, օգոստոսի 18-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հերթական գագաթաժողովի շրջանակներում նախանշված է Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան:

No comments: