Wednesday, July 21, 2010

Թուրքիայում շարունակվում է հայկական գերեզմանների պղծումը

Tert.am. 21-7-2010- Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական գերեզմանատանը գանձեր որոնող երկու թուրքի: Cihan («Ջիհան») գործակալության փոխանցմամբ` 61-ամյա Ա.Ի.-ին և 36-ամյա Ա.Ի.-ին ձերբակալել են Սաքարիայի Սողութլու շրջանում գտնվող հայկական և հունական գերեզմանատանը փորելու պահին։ Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ գանձեր որոնողները Թուրքիայում պղծում են հայկական գերեզմանները։ Այս տարվա ապրիլին գանձեր որոնողներն ակտիվ աշխատանքներ էին սկսել Մալաթիայի Քիլթեփե թաղամասում գտնվող հայկական գերեզմանոցում: Գերեզմանատան տնօրինությունն ահազանգել էր, որ գերեզմանատնով մեկ թունելներ են փորված:

No comments: