Wednesday, July 21, 2010

Պայթյուն Իրան-Թուրքիա գազատարի վրա

Այսօր առավոտյան թուրքական Աղրը գավառում պայթյուն է որոտացել մայր գազատարի վրա, որով Իրանից գազ է մատակարարվում Թուրքիային։ Այս մասին հայտնում է CNN Turk հեռուստաընկերությունը։ Պայթյունի պատճառը դեռ պարզ չէ։ Ինչպես հայտնում է Isna-ն, գիշերվա ժամը 2-ից Իրանը թուրքական կողմի պահանջով դադարեցրել է գազի արտամղումը։ Օրական Իրանը Թուրքիա է մատակարարում միջինը 23 մլն խոր. մետր գազ։

No comments: