Wednesday, July 21, 2010

Եվրամիությունը կրկին սպառնում է խստացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

News.am. 21-7-2010- Եվրամիությունը կրկին սպառնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացմամբ: Ենթադրվում է, որ այդ հարցը կքննարկվի հուլիսի 22-ին: Հաղորդում է Associated Press-ը: Նախատեսվում է, որ նոր պատժամիջոցները կառնչվեն Իրանի 41 ֆիզիկական անձանց, 57 օտարերկրյա ընկերությունների, Իրանի իսլամական հեղափոխության պահապաններ կորպուսի կողմից վերահսկվող 15 ֆիրմաների, ինչպես նաեւ երեք ընկերությունների, որոնց թիկունքում կանգնած է Իրանի նավաշինական պետական ընկերությունը: Գրում է The New York Times-ը: Այսպիսով, նոր պատժամիջոցների համաձայն, արգելք կդրվի Իրան ներմուծվող այն արտադրանքի նկատմամբ, որն անհրաժեշտ է միջուկային նյութեր, զենք զինամթերք արտադրելու, նավթի, գազի վերամշակման համար նախատեսված սարքավորումների ու տեխնոլոգիաների ներկրման կամ վաճառքի համար: Բացի այդ, ընկերություններին կարգելվի տեխնիկական կամ ֆինանսական օգնություն տրամադրել իրանական ընկերություններին, որոնք ներգրավված են նավթային ու գազային առանցքային ոլորտներում: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Թեհրանի միջուկային ծրագրին աջակցող օրինագծին: Իրանի վերաբերյալ վերջին բանաձեւն ընդունվել է հունիսի 9-ին:

No comments: